իսկական գլուխգործոց է…պիցցայի համով օլադիներ՝ նախաճաշի համար. արագ և համեղ

Այսպիսի նախաճաշը պատրաստվում է շատ արագ, սակայն ստացվում է այնքան համեղ, որ կցանկանաք ամեն օր պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

մածուն՝ 1 բաժակ
պինդ պանիր՝ 70գ
խոզապուխտ՝ 100գ
ալյուր՝ 1 բաժակ
աղ՝ 0,5թ.գ.
շաքարավազ՝ 0,5թ.գ.
սոդա՝ 0,5թ.գ.
բուլղարական պղպեղ՝ 1 հատ փոքր
լոլիկ՝ 1 հատ
կանաչի՝ կանաչ սոխ և մաղադանոս՝ 2 ճյուղ
ձեթ՝ տապակելու համար
ձու՝ 2 հատ
«Պատրաստման եղանակ.

Մածունին ավելացնել աղը, շաքարավազը և սոդան, խառնել: Սպասել 1-2 րոպե:

Նախապատրաստել օլադիների համար անհրաժեշտ բաղադրիչները. խոզապուխտը խորանարդաձև կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, մանր կտրատել նաև պղպեղը, լոլիկը և կանաչին, կոտրել ձուն: Այս ամենը խառնել մածունի հետ:

Մաղելով լցնել ալյուրը: Խառնել: Խմորը պատրաստ է:

Թավայի մեջ լցնել ձեթը, տաքացնել և գդալով լցնել խմորը: Տապակել օլադիները սկզբում մի կողմից՝ միջին կրակի վրա, շուռ տալուց հետո թուլացնել կրակը և փակել կափարիչը: Պատրաստի օլադիները մի քանի րոպե թողնել անձեռոցիկի վրա:

 

Բարի ախորժակ:

(Visited 265 times, 1 visits today)