Ինչպես պшտրшստել նրբшբլիթները, որ ստшցվեն ծшկոտիներով, օդшյին և նուրբ

Ծակոտիներով նրբաբլիթներին կսիրահարվեք առաջին իսկ հայացքից: Ստացվում են օդային և փքուն, հալվում են բերանում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

կաթ՝ 650մլ
ալյուր՝ 300գ
սպիտակաձավար՝ 100գ
դեղնուց՝ 2 հատ
շաքարավազ՝ 1թ.գ.
ձեթ՝ 1թ.գ.
խմորիչ՝ 0,5 թ.գ.
փխրեցուցիչ՝ 0,5թ.գ.
Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ խառնել բոլոր չոր բաղադրիչները. մաղած ալյուր, սպիտակաձավար, շաքարավազ, խմորիչ, փխրեցուցիչ: Լցնել ձեթը, դեղնուցը, կաթը և լավ խառնել:

1-2 րոպե խառնել հարիչով կամ բլենդերով: Ծածկել կափարիչը և թողնել տաք տեղում՝ 1-1,5 ժամով:

Ստացված խմորի զանգվածը 2 անգամ կավելանա: Զգուշորեն խառնեք և սկսեք թխել նրբաբլիթները տաքացրած առանց ձեթի թավայի մեջ: Կրակը պիտի լինի միջինից քիչ թույլ: Հենց ծակոտիներով կողմը չորանա, նշանակում է, որ նրբաբլիթը պատրաստ է:

Նրբաբլիթները ստացվում են չեզոք համով, այնպես որ կարող եք պատրաստել դրանք ցանկացած միջուկով՝ և մսային, և քաղցր:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

(Visited 1 509 times, 1 visits today)