Սուրենյանը հայտնում է՝ երբ կնահանջի ջերմային ալիքը

«Ջերմային բարձր ֆոն. հրդեհային անվտանգության և առողջական հնարավոր ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ խոսելով եղանակային առաջիկա կանխատեսումների մասին՝ Գագիկ Սուրենյանն ասաց, որ մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը կպահպանվի, 22-ից հետո այն աստիճանաբար կնահանջի դեպի հարավ. 22-ից 25-ը օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով:

«Հուլիսի 23-ին, 24-ին՝ 38-40 աստիճանի փոխարեն Արարատյան դաշտում ու Երևանում կգրանցվի մինչև 34-35 աստիճան, տեղումներ դեռևս հորիզոնում չեն երևում»,- ասաց նա:

Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում:

Thermometer Sun 40 Degres. Hot summer day. High Summer temperatures

Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է:

(Visited 1 600 times, 1 visits today)