ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը շտապ ժամանում է Երեւան

Տեղեկություն է հայտնվել, որ Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւ կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Երեւանում էր ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը։ Նարիշկինը փաստորեն «պատասխան այց» է կատարում Երեւան։ Հնարավոր է արեւմտյան պատժամիջոցների տակ գտնվող Նարիշկինը Երեւան է ժամանում Բըրնսի այցի մանրամասներն իմանալու համար։

Նարիշկինը Կրեմլի վարչակարգի տիպիկ ներկայացուցիչ է իր մառազմատիկ գաղափարաբանությամբ, որոնք նա շարադրում է իր հոդվածներում ու ելույթներում։

Որպես վարչակազմի տիպիկ ներկայացուցիչ՝ սերտ կապերի մեջ է Բաքվի ռեժիմի հետ, իսկ նրա ծախսերն էլ հոգում է, ըստ ռուսական զլմ-ների, ադրբեջանցի ծագմամբ խոշոր բիզնեսմեն Գոդ Նիսանովը։

(Visited 63 times, 1 visits today)