Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 17-21-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Երևան քաղաքում՝ հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:

(Visited 92 times, 1 visits today)