Ղրիմի կամրջին նույն ճակատագիրն է սպասում

Ղրիմի կամուրջը Ռուսաստանն ապօրինի կառուցել է Ուկրաինայի տարածքային ջրերում և համարվում է Ուկրաինայի տարածք, ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի խոստումը արևմտյան գործընկերներին՝ չհարվածել Ռուսաստանին ԱՄՆ-ի և Եվրոպայի տրամադրած զենքերով։

Ղրիմի կամրջի վրա, պարզաբանել է Արեստովիչը, այս սահմանափակումը չի գործում։«Չհարվածե՞լ Ռուսաստանի Դաշնությանը, չենք խփի, մենք բավականաչափ թիրախներ ունենք Ուկրաինայի տարածքում։

Ղրիմի կամրջի առաջին հատվածն անցնում է Ուկրաինայի տարածքային ջրերով։ Սա մեր տարածքն է», – ասել է նա։Արեստովիչը հավելել է, որ «Ղրիմի կամրջի հետ կարող են պատահել ամեն տեսակի անախորժություններ»։ «Սա ապօրինի կառույց է, որը կառուցվել է Ուկրաինայի տարածքային ջրերում:

Բոյկոյի աշտարակները ապօրինի են բռնագրավվել… ի՞նչ եղավ նրանց հետ: Ղրիմի կամրջին նույն ճակատագիրն է սպասում», ասել է նա։

lragir.am

(Visited 873 times, 1 visits today)