Հայ ազգային-ազատագական շարժման գործիչ, ֆիդայի, ում մասին քչերը գիտեն

Գալուստ Հակոբի Ալոյան (Թորոս Դարվիշ, 1864, Երևան, Ռուսական կայսրություն — նոյեմբերի 2, 1914, Բայազետ, Աղրըի նահանգ, Թուրքիա), հայ ազգային-ազատագական շարժման գործիչ, ֆիդայի։

Սովորել է Երևանի գիմնազիայում։ Ազգային-ազատագրական գաղափարները ձևավորվել են Րաֆֆու ազդեցությամբ։ Զինագործություն սովորելով Տուլայի, Իժևսկի զինագործարաններում. զինագործական արհեստանոցներ է հիմնել Թիֆլիսում, Երևանում։ Զենքեր է պատրաստել Սարգիս Կուկունյանի խմբի համար։

1895 թվականին մի խումբ զինագործների հետ անցել Է Թավրիզ և աշխատել «Խարիսխ» զինագործարանում։ Մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքի նախապատրաստմանը։ Հեղափոխական գործունեության համար բանտարկվել է և պահվել Երևանում։

Ազատվելուց հետո կազմակերպել է ահաբեկչական գործողություններ ցարական գործիչների դեմ (1903)։
Խուսափելով հետապնդումներից՝ անցել է Վասպուրական, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Բայազետ։

Փորձել է անցնել Կովկաս, սակայն ճանապարհին կռվի է բռնվել թուրքական ոստիկանների ու զինվորների հետ և զոհվել։

bavnews.am

(Visited 498 times, 1 visits today)