Համեղ և պարզ աղցան, nրը կարnղ եք պատրաստել տnնական սեղանի համար. Գnհ են բnլnր նրանք, nվքեր փnրձnւմ են այն

Թեթև, համեղ, դիետիկ, նուրբ համով աղցան: Մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել բնական յոգուրտ կամ թթվասեր:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

3 ձու
300գ ծովախեցգետնի ձողիկներ
2 քաղցր պղպեղ
1 կապ կանաչ սոխ
սամիթ և մաղադանոս
աղ
մայոնեզ
Աղցանի պատրաստման եղանակը.

Սկզբում եփել ձուն՝ եռալուց հետո 8-10 րոպե: Թողնել, որ սառի և մաքրել:

Մաքրած ձուն մանր խորանարդիկների կտրատել և լցնել խորը աղցանամանի մեջ:

Ծովախեցգետնի ձողիկները կտրատել մանր խորանարդիկների և ավելացնել ձվին:

Երկու քաղցր պղպեղները մաքրել, լվանալ և նույն կերպ կտրատել: Լցնել աղցանամանի մեջ:Կանաչ սոխը նույնպես կտրատել՝ և կանաչ, և սպիտակ մասը:

Սամիթն ու մաղադանոսը լվանալ, մանր կտրատել: Ընդհանուր կանաչին ավելացնել մյուս բաղադրիչներին:
Համեմել աղով, մայոնեզով, խառնել և աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:

(Visited 387 times, 1 visits today)