Ռամրի՝ կոկորդիլոսների կղզի, որտեղ հայտնված յուրաքանչյուր մարդու պատառ-պատառ են անում ալիգատորները

Երբ խոսում ենք աշխարհի ամենահայտնի ու սարսափելի կղզիների մասին, անմիջապես հիշում ես Ռամրին՝ կոկորդիլոսների կղզի, որտեղ հայտնված մարդուն պատառ-պատառ կարող են անել ալիգատորները։ Ահա թե որքան վտանագավոր է այս կղզին կյանքի համար։

1945թ.-ին Ռամրի կղզին հայտնվեց ճապոնացիների և անգլիացիների ուշադրության կենտրոնում։ Այս երկուսը փորձում էին կիսել կղզին, բայց դրա համար մահացու մարտերը դեռ առջևում էին։

Երբ անգլիացի գեներալն իմացավ, որ կղզու հետ կապված պահանջներ ունեն նաև ճապոնացիները, որոշեց, որ պետք է հետախույզներ ուղարկի կղզի, որպեսզի հասկանա, թե կղզին ինչ խոցելի հատվածներ ունի, որոնք կարելի է օգտագործել ու հաղթել առաջիկա մարտերում։

Հետախույզներից մի քանիսը փաստեցին, որ կղզում կան բազմաթիվ ճահիճներ, որոնցում վխտում են ահռելի կոկորդիլոսներ։ Դրանցից փրկվելը գրեթե անհնար էր, ու նրանք հազիվ էին մազապուրծ եղել մոտալուտ մահից։ Այս մասին իմանալուց հետո գեներալը հրամայեց անել ամեն բան, որ մարտը ընթանա հենց կղզում, ու թակարդ լարեց ճապոնացիների համար։

Սկզբում զինվորները հակադարձում էին ու նշում, որ սա կնշանակի մահ իրենց բոլորի համար, բայց հետո, երբ գեներալը վստահեցրեց, որ ամեն բան հաշվարկել է, նրանք տեղի տվեցին։ Մարտը սկսվեց։ Ճապոնացիները որոշեցին հարձակում գործել ու անմիջապես գրոհել կղզու բոլոր հատվածները, սակայն նրանք չգիտեին սարսափելի մոտալուտի մասին։

Շուտով նրանց մեծ անակնկալ էր սպասվում։ Անգլիացիների փոխարեն նրանց դիմավորեցին կոկորդիլոսները, որոնք պատրաստ սպասում էին ուտելիքին։ Ոչ մի ճապոնացի ողջ չմնաց, իսկ անգլիացիներն անգամ զենքի մի կտոր չօգտագործեցին։

Այս պատմությունը մնաց պատմության մեջ որպես միակ մարտ, որի ընթացքում կենդանիները պայքարեցին մարդկանց դեմ ու հաղթեցին։ Այս պատմական իրադարձությունից հետո կղզու վտանգավոր լինելու համբավն ավելի տարածվեց։ Այժմ այնտեղ մուտքը շատերի համար մղձավանջ է դարձել։

Վստահորեն, յուրաքանչյուրը գիտի, որ կղզում իրեն սպասելու են հսկայական կոկորդիլոսներ, ովքեր միշտ քաղցած ու միշտ պատրաստ են խժռել ևս մեկ մարդկային մարմին։

(Visited 149 times, 1 visits today)