Դժբախտ պատահարի հետևանքով զորամասում մահացել է բուժկետի պետ-բուժակ Քրիստինե Չիչյանը

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.), հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

(Visited 105 times, 1 visits today)