Հրատապ. Ինչի՞ց է մահացել Արմեն Գրիգորյանը

Քիչ առաջ տեղեկացանք, որ դատարանի դահլիճում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ է, ինչ Գրիգորյանին ձերբակալել էին ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով։ Գրիգորյանն արդեն մի քանի շաբաթ է, ինչ կալանքի տակ էր: Շտապօգնությունից քիչ առաջ տեղեկացանք, որ Գրիգորյանը հանկարծամահ է եղել:

Ի դեպ՝ Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից:

Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ, նա նստած տեղից թեքվեց ու ընկավ գետնին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները փորձում էին օգնություն ցուցաբերել նրան: Շտապօգնություն կանչեցին:

(Visited 271 times, 1 visits today)