Կnւբnւ՝ ցեղ, nրտեղ կшնшյք 10 տшրեկшնnւմ шմnւսնшնnւմ են, իսկ 30 տшրեկшնnւմ՝ մшհшնnւմ

Ինդոնեզիան զարմանալի երկիր է՝ կազմված տարատեսակ ցեղերից ու ազգություններից։ Այստեղ կարելի է հանդիպել ամենատարօրինակ մարդկանց։ Այդպիսի մի ցեղ է կուբուն՝ ցեղ, որտեղ կանայք 10 տարեկանում ամուսնանում են, իսկ 30 տարեկանում՝ արդեն մահանում։

Ցեղը հետաքրքիր է ոչ միայն իր կյանքի տևողությամբ, այլ նաև ապրելակերպի շատ այլ առանձնահատկություններով։ Նախ՝ նշենք, որ ցեղը սովոր է ապրել ճահիճների մոտակայքում։ Նրանք վստահ են, որ այստեղ շատ են լինում կոկորդիլոսները, իսկ այս կենդանիները ցեղի սննդի հիմնական աղբյուրն են։ Ցեղի ներկայացուցիչները վստահ են, որ կոկորդիլոսի միսն օգտակար է հատկապես սպիտակուցների ստացման առումով։

Կան կենդանիներ, որոնց որսն այս ցեղում արգելված է, այդ թվում՝ օձերինն ու կապիկներինը։ Կանայք հիմնականում զբաղվում են հավաքչությամբ։ Երեխաների խնամքը հիմնականում ընկած է տղամարդկանց ուսերին։ Զարմանալի է, բայց ցեղի տղամարդիկ երեխաների հանդեպ ավելի ջերմ էմոցիաներ ու վերաբերմունք ունեն։

Ցեղում ընդունված է ամուսնանալ 10 տարեկանում։ Քանի որ այստեղ 30 տարեկանը համարվում է կյանքի տևողության միջին չափը, կանայք 10 տարեկանում ամուսնանում են, որ կարողանան վայելել ընտանեկան կյանքը ու հնարավորինս շուտ երեխաներ ունենալ։ Իրականում գիտնականները չեն կարողանում պարզել, թե ինչու է այստեղ կյանքի տևողությունը 30 տարի, քանի որ նույն կերպ ապրող շատ ցեղերի մոտ կյանքի տևողությունն ավելի երկար է լինում։

Ենթադրվում է, որ այստեղ ապրող ցեղերը վարակվում են հիվանդությամբ, որը չեն կարողանում բուժել ու արդյունքում մահանում են ժամանակից շուտ։

Ցեղը ուշադրություն գրավեց նաև նրանով, որ ցեղում բոլորն ի սկզբանե աթեիստներ են։ Հարցումները ցույց են տալիս, որ այստեղ մարդիկ ոչ մի հավատք չունեն։ Նրանք անգամ չունեն ցեղային ինչ-որ հավատալիքներ։ Եթե, օրինակ, տարօրինակ ձայն են լսում, նրանք վստահ են, որ դա ուղղակի որևէ ծառից կամ թփից է գալիս։

Այստեղ նաև չկան թաղման հատուկ արարողություններ։ Եթե մարդը մահանում է, ապա նրան ուղղակի փաթաթում են կտորի մեջ ու հենց նույն տեղում էլ թաղում։ Գիտնականներին չափազանց անսովոր թվաց այն հանգամանքը, որ զարգացման նախնական փուլում գտնվող ցեղն ի սկզբանե հենց աթեիզմն է ընտրել։ Ժամանակի ընթացքում, սակայն, վարկած առաջ քաշվեց, որ ցեղն ուղղակի թաքցնում է իր հավատալիքները, որպեսզի թույլ չտա օտար մարդկանց խառնվել իր ներքին գործերին։

(Visited 933 times, 1 visits today)