ՄԱՅՐԸ հիվանդանոցում նստել էր կույր որդու անկողնու վրա ու լուռ արտասվում էր. Մի հրեշտակ իջավ և ասեց…

ՄԱՅՐԸ հիվանդանոցում նստել էր կույր որդու անկողնու վրա ու լուռ արտասվում էր: Մի հրեշտակ իջավ և ասեց.

-Ով ՄԱՅՐԻԿ, ԱՍՏԾՈ ողորմությունը մեծ է, ի՞նչ ես խնդրում նրանից.
-ԱՍՏԾՈՒՆ խնդրում եմ, որ բուժի որդուս, թող ես կուրանամ բայց նա տեսնի:

-Քո որդին բժշկված է:
Տարիներն անցան, տղան մեծացավ, հաջողակ մարդ դարձավ, իսկ ՄԱՅՐԸ սիրով նշեց որդու հաջողությունները։ Որդին ամուսնացավ ու մի օր էլ ասաց ՄՈՐԸ.

-ՄԱՄ ջան, ինձ համար դժվար է ասել, բայց խնդիրն այն է, որ կինս չի կարող քեզ հետ միասին ապրել:
-Տղաս, կգնամ ծերանոց, կապրեմ հասակակիցներիս հետ, ինձ հարմար կլինի…

ՄԱՅՐԸ դուրս եկավ տանից, նստեց մի անկյունում ու սկսեց լաց լինել: Հրեշտակը նորից իջավ ու ասեց.
-Ով ՄԱՅՐԻԿ, տեսա՞ր թե ինչ արեց քեզ քո որդին։ Հիմա զղջու՞մ ես:
-Ինչ արել եմ երբեք չեմ զղջում:
Հրեշտակն ասեց.

-Բայց դեռ ԱՍՏԾՈ ողորմությունը քեզ վրա է, և դու կարող ես խնդրել, և գիտեմ, որ ուզում ես ԱՍՏՎԱԾ այս դժվարին պահերին քո աչքերը բացի, ճի՞շտ է:

ՄԱՅՐԸ վստահ պատասխանեց՝ ոչ:
Հրեշտակը մեծ զարմանքով հարցրեց՝ ինչու՞:

-Ես, աչքերիս փոխարեն խնդրում եմ ԱՍՏԾՈՒՆ, որ իմ հարսը լավ կին և բարի մայր լինի և երջանկացնի իմ որդուն: Ես այլևս այնտեղ չեմ որ խնամեմ իմ որդուն:

Հրեշտակի աչքերից արցունքներ թափվեցին և երկու կաթիլ ընկան ՄՈՐ աչքերին և նրանք բացվեցին: Երբ կինը տեսավ հրեշտակի արցունքները, հարցրեց.

-Հրեշտակնե՞րն էլ են լալիս:
-Այո, բայց միայն այն ժամանակ, երբ ԱՍՏՎԱԾ է արտասվում:
-ԱՍՏՎԱԾ էլ է արտասվու՞մ:

Այո, ԱՍՏՎԱԾ արտասվում է այն ժամանակ երբ նեղացնում ու ցավեցնում են երկրային ՄԱՅՐ-աստծուն: Ոչ ոք և ոչինչ չի կարող համեմատվել ՄՈՐ հետ։

(Visited 2 009 times, 1 visits today)