Հյnւսիսային Կnրեան ճանաչել է Դnնեցկի անկախnւթյnւնը

«ԴԺՀ-ի միջազգային կարգավիճակը և նրա պետականությունը շարունակում են ամրապնդվել»,-հայտարարել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը և իր Telegram ալիքում հայտնել, որ ԿԺԴՀ-ն ճանաչել է Դոնեցկի անկախությունը։

Պուշիլինի խոսքով՝ այս որոշումը հիմք կդառնա հարաբերությունների հետագա զարգացման համար, նաև՝ տնտեսության ոլորտում, ինչն էլ կընդլայնի առևտրային աշխարհագրությունը։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Մոսկվայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը հաստատել է ճանաչման մասին լուրը։ Դեսպան Սին Հոնգ Չուլը ճանաչման մասին փաստաթուղթ է ներկայացրել Ռուսաստանում Դոնեցկի ներկայացուցիչ Օլգա Մակեևային, հաղորդում է Դոնբասի Հանրապետության ներկայացուցչությունը։

(Visited 20 times, 1 visits today)