Հայտարարություն. Այգու ամբողջ տարածքում կարգելվի ինքնագլորների օգտագործումը

«Սիզընս» այգու պաշտոնական էջում հայտարարություն է հրապարակվել, որում ասվում է.

««Սիզընս» այգու շաաատ սիրելի այցելուներ,

Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, մենք որոշում ենք կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը:

Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը:

Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանցնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ

Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում «Սիզընս» այգում»:

(Visited 33 times, 1 visits today)