Ո՞վ էր այն ՀԱՅ-ը, nվ ընդ ամենը 6 ամսnւմ ստիպես nղջ թnւրք ժnղnվnւրդին հnտնկայս ծափ տալ իրեն. ՀԱՅ, առանց nրի թnւրքն այսօր ո՛չ մշակ nւյթ կnւնենար, n՛չ էլ…

Խոսքն իհարկե հայ բեմադրիչ, անտրեպրենյոր, դերասան, թատերական գործիչ Հակոբ Վարդովյանի մասին է, ով համարվում է Թուրքական թատրոնի հիմնադիրը: Նրա հիմնած թատերախումբը համարվում է այն գործընթացի հիմնաքարը, որը կհանգեցնի Դարյուլբեդայի և Պոլսի քաղաքային թատրոնների ստեղծմանը։

Հակոբ Վարդովյանը ծնվել է 1830 թվականին, Ստամբուլում, Բեշիքթաշ շրջանում։ Ասիական ընկերության հետ Գեդիկփաշայում և Յուսքյուդարում հայերեն ներկայացումներ է տալիս։ Այդ ամբողջ ընթացքում Հակոբը շարունակում էր աշխատել որպես գիպսագործ։ Ասում են, որ Հակոբը սուլթան Աբդուլ Ազիզից որպես պարգեվ ստացել է 500 ոսկե դրամ, քանի որ Հակոբը կարողացել է նորոգել պալատի փոքրիկ պատշգամբների փորագրված նկարները, և այդ գումարով Հակոբը վերանորոգել է Գեդիքփաշայի թատրոնը։

Նախկին դերասան Կարապետ Փափազյանի խորհրդով Հակոբը թուրքերեն է թարգմանել հայկական «Կեսար Բորգիա» պիեսը։ Նրա աշխատանքները ցուցադրվեցին 1868 թվականի ապրիլի 16-ին և հաջողություն ունեցան։ Երբ Գեդիքփաշայում թուրքերեն ներկայացումները գրավեցին հանրության ուշադրությունը ընկերությունը նույն տարի տեղափոխվեց Ուսքյուդար և մի քանի ներկայացումներ ներկայացրեց «Ազիզիե» թատրոնում։ Թուրք հանրությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց թատրոնի նկատմամբ։

1869 թվականին Ֆիզուլիի «Լեյլա և Մաջնուն» հինգ գործողությամբ պիեսն առաջին անգամ ցուցադրվեց և նույն 1869 թվականին Գեդիկփաշա թատրոնոը վերանվանել են և ստեղծվեց Օսմանյան թատրոնը։

Կոնցեսիայի շրջանակներում Վարթոյանը 6 ամսում ձեռք «գրավում է» Ստամբուլն ու Ուսկուդարը, իսկ Գալաթան, Թոֆանեն ու Բեյողլուն՝ 3 տարում։ Պայմանագրի մեջ ասվում է, որ ամեն տարի առնվազն 30 ներկայացում պետք է լինի Ուսկուդարում և 50 ներկայացում Գալաթայում ու Ստամբուլում՝ անկախ եկամուտներից և ծախսերից։

Վարդովյանի ներկայացումները թարգմանվել են ժամանակի առաջավոր գրողներ Էբուզզիա Թեֆիքի, տնօրեն Ալի Բեյի, Ռեջաիզադե Էքրեմի, Նամք Քեմալի, Ահմեդ Միդհատ Էֆենդիի կողմից և բեմադրվել Վարդովյանի թատրոնում։

nurblog.info

(Visited 905 times, 1 visits today)