Հին ժnղ nվրդական միջnց, nրն օգնnւմ է փnրկապnւթյան, բարձր ճնշման, դիաբետի, անքնnւթյան, ավելnրդ քաշի դեմ

Բնական միջոց, որն օգնում է մի շարք խնդիրների դեպքում, այդ թվում՝

նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
թութք
փորկապություն
խոլեստերինի բարձր մակարդակ
անեմիա
ասթմա
անպտղություն։
Beudetezdorovy.ru-ն ներկայացրել է թզի օգտակար հատկությունները․

Կալցիումով հարուստ բուսական աղբյուր է, որը կարող են օգտագործել կաթնամթերքից ալերգիա ունեցող մարդիկ։

Հարուստ է բջջանյութով, ինչի արդյունքում լուծողական ազդեցություն է ունենում և արդյունավետ է ավելորդ քաշի դեմ պայքարում։

Թուզը հարուստ է կալիումով, որն օգնում է կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև օրգանիզմի մի շարք կարևոր գործառույթներ։ Այն օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում, ինչը կարևոր է արյան ճշման կարգավորման համար։

Չորացրած թուզը մեծ քանակով ֆենոլ է պարունակում՝ հակաօքսիդանտ, որի օգտագործումը չափազանց կարևոր է առողջության համար։

Թուզը հատկապես օգտակար է ակնեի բուժման դեպքում։ Թուզը քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք տաք ջրով։

Թուզն օգտակար է երիկամների քարերի դեմ պայքարում։ 6 չորացրած թուզը եռացրեք 300 մլ ջրում։ 1 ամսվա ընթացքում օգտագործեք ամեն օր։

Թզի տերևներն օգտագործվում են դիաբետի դեմ։ Դրանք օգնում են իջեցնել ինսուլինի մակարդակը։

Թուզը կօգնի ազատվել փորկապությունից։ 2-3 չորացրած թզին մեղր ավելացրեք, ամեն առավոտ օգտագործեք մեկ ամսվա ընթացքում։

Թզի օգտագործումն օգնում է ազատվել անքնությունից, հանգիստ քնել։

Թուզը բավարար քանակով վիտամին C է պարունակում, որն օգնում է փափկեցնել մաշկը և սպիտակեցնել այն։ Այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք առողջացնում են մաշկը։

Թուզը վիտամին B6 է պարունակում, որն անհրաժեշտ է նյութափոխանակությունն արագացնելու և մաշկը երիտասարդացնելու համար։

Բաղադրիչներ

40 չորացրած թուզ
ձիթապտղի յուղ
Ինչպես պատրաստել։ Չորացրած թուզը լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք ձիթապտղի յուղը, որը պետք է ծածկի թուզը։ Թողեք 40 օր։

Օգտագործեք օրվա ընթացքում երկու անգամ՝ ուտելուց առաջ։

(Visited 800 times, 1 visits today)