Կրшկոցներ և սպ шնություն Ծшղկшձորում. Սպ шնվшծը Կոտшյքում հшյտնի Վ. Առшքելյшնն է

Երեկ՝ հուլիսի 10-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության, քննչական կոմիտեի աշխատակիցները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ 48-ամյա Վարդան Առաքելյանն է։

Պարզվել է, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ 40-ամյա Ալիկ Վարդանյանի «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով ուղևոր Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն է»։

(Visited 268 times, 3 visits today)