Գագիկ Ծառուկյանը դժբախտ-դժգույն սարեր է առնում

Բանից պարզվում է՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզում մոտ 140 հեկտար հողատարածք աճուրդով վաճառվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Ընդ որում, հողակտորների մեծ մասը վաճառվել է չնչին գնով՝ քառակուսի մետրը 8 դրամով։

Թե ինչու հենց 8 դրամով՝ հասկանալի է․ Ծառուկյանի մեքենաների համարները 8-երով են։ Այնպես որ՝ պրն Ծառուկյանին մեղադրել չարժե։ Մեքենաների համարներն 9-երով լինեին՝ քառակուսի մետրի համար «ասենք թե համապատասխան» 9 դրամ կվճարեր։

Նիկոլ Փաշինյանին առավել ևս չարժե մեղադրել։ Էդ խեղճ մարդուց ի՞նչ եք ուզում, հողերը տալիս է Ալիևին՝ դժգոհում եք, տալիս է Ծառուկյանին՝ դժգոհում եք․․․ Բա լավ, ո՞ւմ տա։

Մնում է հուսալ, որ Գագիկ Ծառուկյանի կալվածքների և ՀՀ միջև դելիմիտացիա-դեմարկացիան կընթանա առանց ավելորդ լարվածության։

4rd.am

(Visited 248 times, 1 visits today)