Բոլոր ժшմ шնшկների шմենшքննшրկվող լուսшնկшրը. ՈՒ՞մ էր իրшկшնում լեզու հшն ում Ալբերտ Էյնշտեյնն իր հшյտնի լուսшնկшրում

Ալբերտ Էյնշտեյնի հայտնի լուսանկարը, որտեղ գիտնականն իր լեզուն է ցույց տալիս, մինչ օրս համարվում է գիտնականի այցեքարտերից մեկը, սակայն ո՞ւմ էր ի վերջո լեզու հանում հայտնի գիտնականը։

Ամեն ինչ տեղի ունեցավ 1951թ.-ին, երբ Էնշտեյնը նշում էր իր ծննդյան 72-րդ ամյակը հայտնի համալսարաններից մեկում։ Ամեն ինչ ընթանում էր իր բնականոն հունով, սակայն հավաքված լուսանկարիչներն արդեն հասցրել էին զզվեցնել հայտնի գիտնականին ու ստիպել նրան կորցնել իր լավ տրամադրությունը։

Թվում էր՝ ամեն բան ավարտվել է, ու հայտնի գիտնականը կարող է արդեն հանգիստ տուն գնալ՝ ազատվելով իրեն հետապնդող մամուլի ուշադրությունից, սակայն հենց այդ պահին հայտնվեց լուսանկարիչ Արթուր Սասն ու խնդրեց Էյնշտեյնին գնալուց առաջ ևս մեկ անգամ ժպտալ։

Էյնշտեյնն այդ ժամանակ պատրաստվում էր տուն գնալ պարոն և տիկին Էյդելոգների մեքենայով, ովքեր նրան շրջապատել էին աջից ու ձախից։ Հազիվ էր գիտնականը հասցրել շունչ քաշել ու բացել մեքենայի դուռը, երբ լուսանկարչի ձայնը լսեց։ Նա վրդովված թեքվեց դեպի լուսանկարիչն ու ժպտալու փոխարեն ցույց տվեց իր լեզուն։ Արթուր Սասն անմահացրեց այդ անսպասելի պահը։

Սկզբում լուսանկարչի խմբագրությունն ուղղակի չէր ցանկանում հրապարակել այս լուսանկարը՝ մտածելով, որ այն կարող է չափազանց աղմկահարույց լինել ու դուր չգալ հասարակական լայն շերտերին, սակայն ամեն բան փոխվեց, երբ նրանք խորհրդակցեցին Էյնշտեյնի հետ։ Վերջինս ոչ միայն լուսանկարը չափազանց շատ հավանեց, այլ նաև պահանջեց, որ լուսանկարով հատուկ բացիկներ պատրաստվեն, որոնք նա կկարողանա ուղարկել իր ընկերներին։

Բացիկները պատրաստվեցին, ու Ալբերտը դրանք սկսեց աջ ու ձախ բաժանել իր ամենամտերիմ մարդկանց։ Մի օր էլ իր ընկերներից մեկին լուսանկարն ուղարկելուց առաջ նա լուսանկարի հետևում գրեց. «Իմ այս ժեստն ուղղված է ամբողջ մարդկությանը»։ Հենց այդ բացիկը հետագայում վաճառվեց 70.000 դոլարով։

(Visited 267 times, 1 visits today)