Ուշադրություն. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 9-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 4-6 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում hուլիսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

(Visited 47 times, 1 visits today)