Հայը մի խասյաթ ունի, մեռելապաշտ է, անցյալապաշտ է, անցյալակառչ է. Հայը ներկա չունի

….. Ես այսօր գրում եմ, որ դուք վաղը կարդաք: Ես այսօր ապրում եմ, որ դուք վաղը հիշեք: Ես այսօր անում եմ, որ դուք վաղը գնահատեք…: Մենք Հայ եք, դուք Հայ եք:

Հայը մի խասյաթ ունի, մեռելապաշտ է, անցյալապաշտ է, անցյալակառչ է:
Հայը ներկա չունի, Հայը ներկայով ապրել չունի, ներկայով խոսել ու մտածել չունի: Հայը մեռելապաշտ է:

Քանի — քանի հազար հերոս տղերք կորցրեցինք, քանի — քանի հազար հայրենասեր նվիրյալներ կորցրեցինք, քանի — քանի հազար արվեստագետներ, գրողներ, գիտնականներ, հանճարներ կորցրեցին:

Ո՞վ գիտեր նրանց տեղը, ո՞վ էր գնահատում կամ նկատում նրանց: Ոչ ոք: Ամեն ինչ սկսվում է թաղելուց հետո:

Թաղում եք ու սկսում, Թաղում եք ու սկսում, Թաղում եք ու սկսում:
Մեկի անունով դպրոց եք կառուցում, մեկի անունով մատուռ, մեկի հիշատակին՝ խաչքար, կամ պատվին հուշարձան եք ցցում: Մեկի նկարը «ճպցնում» եք ձեր շապիկներին, շենքերի պատերին, սենյակներում, դպրոցների միջանցքներում, զորամասերի շարահրապարակներում:

Ու՞մ է պետք դա, ու՞մ համար է դա` այ իմ ցուցամոլ ու անշնորհակալ ազգ, իմ մեռելապաշտ ազգ:
Մարդուն ողջ է պետք հարգել, մարդուն ողջ է պետք գնահատել, ողջ է պետք սիրել: Մեռնելուց հետո սիրելս ո՞րն է` այ մեռելապաշտ Հայ:

Նավասարդ Խաչատրյան
(Հատված` Նավասարդ Խաչատրյանի «ՔՆԻՑ ԱՔՍՈՐՎԱԾԸ» վեպի 6-րդ գլխի 3-րդ մասից): / »ՄՏՈՐՈւՄՆԵՐ»:

(Visited 1 467 times, 1 visits today)