Արտակարգ դեպք ՀՀ-ում. Առևանգել են անհատ ձեռներեցի Ford Mustang-ը

Արմավիրի մարզում առևանգել են անհատ ձեռներեցի Ford Mustang-ը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 6-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Այդ օրը՝ ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Առատաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Արման Ն.-ն և հայտնել, որ հուլիսի 6-ին, ժամը 00:00-ից մինչև նույն օրը՝ ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա փողոցում կողպված վիճակում կայանված, իրեն պատկանող Ford Mustang մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը, որտեղ էլ ավտոմեքենայի փախցնելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձնանց ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժող Արման Ն.-ն անհատ ձեռներեց է, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը իրենց ձեռքի տակ ունեն տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենան փախցնելու դեպքը, սակայն մինչև այժմ սայլը տեղից չի շարժվում, որ հայտնաբերվի ավտոմեքենան:

(Visited 192 times, 1 visits today)