Նա կարող էր խենթի պես ծիծաղել, իսկ հաջորդ վայրկյանին լացել ու… Այս Մեծ հայի դժբախտության մասին քչերը գիտեն

Հայ ժողովրդի սիրելի, մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանն այնքան հաջողակ չի եղել անձնական կյանքում, ինչքան կարիերայում: Նա ամուսնացած է եղել 3 անգամ: Սակայն Մկրտչյանի ճակատագրական կինն է համարվում նրա երկրորդ կինը՝ Դոնարա Մկրտչյանը:

Զույգը ծանոթացել է, երբ Դոնարան 18 տարեկան աղջիկ էր: Նա գեղեցիկ էր, հայտնի էր թատրոնում, բայց ոչ այնքան կինոյում: Ֆրունզիկն անմիջապես սիրահարվում է նրան, չնայած, որ շրջապատում մարդիկ Դոնարայի մեջ տարօրինակություններ էին նկատում: Նա կարող էր խենթի պես ծիծաղել, իսկ հաջորդ վայրկյանին լացել ու կռվել բոլորի հետ:

Երբ զույգն ամուսնացավ, պարզվեց, որ Դոնարայի հետ կյանքն այդքան էլ հեշտ չէր: Նա չափազանց խանդոտ էր, անհավասարակշիռ բնավորություն ուներ, բոլորին կասկածում էր իբրև իր ամուսնու սիրեկաններ:

<<Կովկասի գերուհին>> հայտնի ֆիլմում նկարահանվելուց առաջ զույգի մոտ կրկին ընտանեկան դրամա է տեղի ունեցել: Դոնարան պնդել է, որ պետք է գա Ֆրունզիկի հետ: Մկրտչյանը ստիպված խնդրել է Լեոնիդ Գայդարին կնոջը մի փոքրիկ դեր տալ ֆիլմում:

Սակայն շուտով պարզվել է ամենաողբալին. Դոնարան ոչ թե խանդոտ էր, այլ աբուժելի հիվանդ. նա տառապում էր շիզոֆրենիայով: Մհեր Մկրտչյանի կինը կյանքի վերջին 20 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժարանում և չի իմացել իր զավակների մահվան մասին:

Երբեմն նրա մոտ եղել է մտքի կարճատև լուսավոր պահեր: Նա այդ պահերին հոգեբուժարանի մյուս հիվանդների համար խաղացել է իր երբեմնի դերերից հատվածներ:

nurblog

(Visited 777 times, 1 visits today)