ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել ու հայտարարել, որ դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ։

«Նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։

Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»,-նշել է նա։

Ավելի վաղ Aravot.am-ը, իր աղբյուրներին հղում տալով գրել էր, թե քիչ առաջ Երեւանում ձերբակալվել է ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը:

Նշվում էր, որ նա կապ ունի բացահայտված 1 մլրդ դրամը գերազանցող դրամաշրջանառությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբի հետ։

(Visited 654 times, 1 visits today)