Գիտե՞ք, թե ովքեր էին ուզում համագործակցել թուրքերի հետ, և ինչպես Անդրանիկը դեմ կանգնեց դրան

Իթթիհադիստները (Թուրքիայում այդպես էին անվանում երիտթուրքերին) Թուրքիան համարում էին բացառապես թուրքական և պնդում էին, որ միայն թուրքերը իրավունք ունեն կառավարել այն։ Երբ նրանց հարցրին, թե ինչու են նրանք ընտրել իշխանության կենտրոնացման նման կոշտ ու դաժան ճանապարհը, նրանք պատասխանեցին.

«Նույնիսկ ամենափոքր ապակենտրոնացումը կհանգեցնի երկրի անխուսափելի կործանման։ Մեր երկրում այնքան տարբեր օտար տարրեր են ապրում, որ դրանք իրար հետ կարելի է կապել միայն խիստ կենտրոնացման ճանապարհով»։

Որոշ ՀԱՅ առաջնորդներ կարծում էին, որ հայերը պետք է զինվեն, վերակազմավորվեն և պատրաստվեն ոչ այնքան լուսավոր ապագային։ Հայերը չէին հավատում իթթիհադիստներին և չէին կարծում, որ Թուրքիան կկարողանա վերափոխվել։ Փոխարենը նրանք կարծում էին, որ անհաղթահարելի անդունդ կա հայերի շահերի և իթթիհադիդների նպատակների միջև։

Սա էլ մեր՝ ՀԱՅԵՐԻՍ՝ բոլոր ժամանակներում կրկնվող սխալն է: Մենք միշտ թերագնահատել ենք մեր թշնամուն, հաշվի չենք առել բոլոր հնարավոր հետևանքները, կամ էլ պարզապես աչք ենք փակել և անտեսել մեզ սպառնացող հնարավոր վտանգը:

Հայ հայրենասերները դեմ են եղել Դաշնակցության նոր քաղաքականությանը, որը ձգտում էր համագործակցել թուրքերի հետ։ Դեռևս 1907 թվականին, գտնվելով Վառնայում, Անդրանիկը կուսակցության անդամ Ակնունիին ասաց.

«Ես ավելի լավ է հասարակ մարդ մնամ հասարակ մարդկանց մեջ, քան Աստված դառնամ ձեր մեջ։ Քո արյունը քո գլխին է»։

Նա հրաժարվեց հանդիպել երիտթուրքերի առաջնորդների հետ և լքեց կուսակցությունը։ Շուտով, որպես հայ կամավորների ղեկավար, նա մեկնեց թուրքական բանակի դեմ պատերազմելու բուլղարական զինված ուժերի հետ միասին։

Նա ասաց.

«Եթե այդ «հեղափոխական» թուրքերը քեզ չկախեն, ուրեմն ես մարդ չեմ։ Կգա մի օր, երբ այդ հեղափոխականները Սուլթան Համիդի պես կվերածվեն գազանների և կհոշոտեն ձեզ բոլորիդ»։ Անդրանիկը պնդում էր, որ չի կարելի վստահել թուրք քաղաքական գործիչների և պաշտոնյաների բարեկամությանը, և որ չի կարելի հավատալ «նրանց երդումներին և խոսքերին»:

Անդրանիկը Ակնունիին — «եթէ այս յեղափոխական կարծուած թուրքերը օր մը ձեզ չկախեն, ես մարդ չեմ. օր պիտի գայ, որ այս յեղականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պէս գազան մը եւ րոլորիդ ալ պիտի յօշոտեն»:

(Visited 602 times, 1 visits today)