Պոկերի արքան Երեւանում է. Տեսանյութ

Դեն Բիլզերյանը Հայաստանում է։ «Պոկերի արքան» այսօր առաջին անգամ այցելեց Երեւանի սրտում գտնվող իր բրենդային խանութը՝ Ignite-ը, որտեղ հանդիպեց երկրպագուներին եւ ներկայացրեց իր «Դրվածք» գիրքը:

Բիլզերյանը ոչ միայն ինքը նվիրեց իր գրքերը ու նկարվեց ցանկացողների հետ, այլեւ ընդունեց նրանց պատրաստած նվերները: Իր հեղինալաին գրքում պոկերի աստղը զետեղել է իր հետ կատարվող ամենաանիրական պատմությունները եւ արտառոց դրվագները:

Ինչպես նրա կյանքը, այնպես էլ գիրքը 18+ է՝ նախատեսված չափահաս ընթերցողի համար:

(Visited 357 times, 1 visits today)