Հենոյի առաջին մարզումը «Ինտերում» (ֆոտո)

Միլանի «Ինտերը» նախօրեին մինչմրցաշրջանային առաջին մարզումն է անցկացրել: «Ներաձուրիները» մարզվել են ոչ ամբողջական կազմով, բացակայել են մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, որոնք հուլիսի 10-ին կմիանան թիմին:

«Ինտերում» իր առաջին մարզումն է անցկացրել 33-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Ինտեր»: Հենրիխն Իտալիայի փոխչեմպիոնի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

«Ինտերն» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 12-ին՝ մրցելով «Լուգանոյի» հետ: «Ներաձուրիներն» Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանում կմեկնարկեն օգոստոսի 13-ին՝ հյուրընկալվելով «Լեչեին»:

(Visited 410 times, 1 visits today)