Ինչով եւ ով է հարվածել ՌԴ Բելգորոդ քաղաքին

ՌԴ Բելգորոդ քաղաքում լույս կիրակի գիշերը պայթյունների կապակցությամբ կողմերը մեղադրում են միմյանց։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ Ուկրաինական բանակը չունի «Պանցիր Ս1» համակարգեր, որոնց բեկորները խցանվել են Բելգորոդի գնդակոծված բարձրահարկ շենքերում։ Լուսանկարների հիման վրա ուկրաինական լրատվամիջոցները ենթադրում են, որ քաղաքի հրետակոծությունը չի իրականացվել ուկրաինական զորքերի կողմից։ Կիևում չեն մեկնաբանել այն, ինչ տեղի է ունեցել գիշերը Բելգորոդում, գրում է BBC-ն։

Ռուսաստանը մեղադրում է ուկրաինական կողմին, մասնավորապես, սենատոր Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ դա «ուղղակի ագրեսիա է Ուկրաինայի կողմից» և պահանջել է «ջախջախիչ ռազմական պատասխան»։ Միեւնույն ժամանակ, Բելգորոդի շրջանի իշխանությունները չեն հայտնել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել քաղաքում։

Նշենք, որ ուկրաինական հատուկ ծառայությունները եւ ռուսական ինսայդերական աղբյուրները չեն բացառել, որ ՌԴ հատուկ ծառայությունները կարող են պայթյուններ ու սադրանքներ կազմակերպել Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում, մեղքը ուկրաինական կողմի վրա դնելու համար։ Դրա նպատակը ռուսական բանակի կողմից ուկրաինական խաղաղ բնակավայրերի եւ բնակչությանը թիրախավորելու «հակակշիռ» ստեղծելն է, իսկ ավելի լայն առումով՝ ՌԴ-ում համընդհանուր մոբիլիզացիայի ու ռազմական դրության անցնելու նախապատրաստությունը։

(Visited 101 times, 1 visits today)