Ժամանակն ավելի արագ է անցնում, արքայից արքա- Թող անցնի, աշխարհում միայն հայերս ենք ձգտում կտրել ժամանակի առջևը, իսկ ուրիշները…

… —Սպասի՛ր , Մամի՛կ , մի՛ շտապիր , , ՀԱՅԵՐՍ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՇՏԱՊԵԼՈՒՑ :
Ուրիշները հանդարտաբարո են , իսկ մենք շտապում ենք առանց տեսնելու , որ թիկունքում ավելի շատ բան ենք կորցնում , քան պետք է շահենք առջևում:

Եվ այնուամենայնից ՈՒՇՔԻ ՉԵՆՔ ԳԱԼԻՍ :

— Ժամանակն ավելի արագ է անցնում, արքայից արքա :

— Թող անցնի, աշխարհում միայն մենք՝ հայերս ենք ձգտում կտրել ժամանակի առջևը, իսկ ուրիշները քայլում են ժամանակի ետևից և ավելի են շահում , քան մենք։

— Բայց այդ ցավը մենք ժառանգել ենք մեր պապերից, արքայից արքա :
— Մենք պայքարում ենք ազատել մեր հետնորդներին այդ ցավից , և եթե հաջողվեր , այս աշխարհից կհեռանայինք հանգիստ խղճով :
— Եթե աստվածները հովանի լինեին մեզ …

— Գիտե՞ս ,Մամի՛կ , բոլոր ազգերի բախտի տունը տանիք ունի : Աստվածները հայի բախտի տունը թողել են առանց ծածկի :
Աստվածների սխալը ինքներս պետք է շտկենք։

Դա շատ դժվար է : Չգիտեմ ,թե երբ կունենանք մեր տանիքը և արդյոք կունենա՞նք:

— Արքայից արքա ,մի՞թե դու չտանիքեցիր մեր բախտի տունը:

— Ոչ , զորապե՛տ , իմ ստեղծած տանիքը փուլ եկավ ,և ահա ես նորից եմ սկսում ,կասկածում եմ ,թե կավարտեմ , ինչ արած, թող ավարտին հասցնեն Արտավազդն ու Կրտսերը :

Գիշերն արդեն կիսվել էր ,բայց արքայից արքայի քունը չէր տանում :
Արքայից արքային զարմացրեց ,որ տիկնանց տիկինը՝ Կլեոպատրան , այդ ժամին արթուն էր:

— Ինչու՞ ես արթուն ,- հարցրեց արքայից արքան:

— Չէ՞ որ ինքդ գիտես , թե ինչու եմ արթուն : Եվ դու կարծում ես , թե ես կարող եմ քնել այն ամենից հետո ,ինչ արեցիր դու :

— Իսկ ի՞նչ եմ արել ես :
— Սպանել ես իմ զավակներին :
— Նրանք նաև ի՜մ զավակներն են եղել , թեկուզ և անարժան զավակները …
— Դու որդեսպան ես , և զարմանում եմ ,թե ինչու աստվածները չեն պատժում քեզ :

— Ես սպանել եմ ոչ թե իմ որդիներին , այլ Հայոց աշխարհի դավաճաններին :
— Մի՞թե աշխարհում ավելի թանկ բան կա , քան հարազատ որդին :

— Ինձ համար Հայքն ավելի թանկ է :
— Ճշմարիտ չեն քո խոսքերը , քեզ համար թանկ է միայն արքայից արքայի թագը :

— Դու իհարկե արդար չես : Նրանք ուզում էին դառնալ արքայից արքա , երբ դեռ կենդանի է իրենց հայրը : Իսկ Հայքը նրանց չէր հետաքրքրում :
Եվ ես չեմ զարմանում ,որ շտապում էին հենց քո՛ զավակները՝ Զարեհն ու Միջնակը :

— Ի՞նչ ես ուզում ասել ,մի՞թե Մեծն Ալեքսանդրի ծոռներն արժանի չէին իրենց գլխին կրելու Հայքի թագը :
— Քո այդ դաստիարակությունն է կործանել իմ զավակներին : Մեծն Ալեքսա՜նդր … խեղդեցիր քո Ալեքսանդրով:
Նրանք ավելի շատ կարող էին հպարտանալ որպես Մեծն Տիգրանի զավակներ …
Դու ինքդ էլ դա չես հասկացել և երբեք էլ չես հասկանա:

/ Հատված ՛՛Տիգրան Մեծ ՛՛ պատմավեպից /

(Visited 505 times, 1 visits today)