Ֆուտբոլասերների համար. Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել մեկ այլ անգլիական ակումբում

«Չելսին» չի բացառում, որ կարող է թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ հաղորդում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նրա տաղանդի մեծ երկրպագուն է։ «Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոելին արդեն հանդիպել է պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

2021/22 մրցաշրջանում 37-ամյա Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 խաղի, որոնցում խփել է 24 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

(Visited 14 times, 1 visits today)