Կոտրված պատուհանի ձայնից Րաֆֆին արթնանում է, ձեռքն առնում ատրճանակը… հարձակում Րաֆֆու վրա

ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ՐԱՖՖՈՒ ՎՐԱ
Թիֆլիսում 1883 թ․ դեկտեմբերի 11-ին, գիշերվա ժ․ 2-ին մի քանի հոգի կոտրում են Րաֆֆու տան՝ պարտեզ բացվող լուսամուտը, մուտք գործում աշխատասենյակ, այդտեղից՝ մեկ այլ սենյակ և փորձում մուտք գործել ննջարան, ուր քնած էին գրողը, նրա կինն ու երկու մանկահասակ երեխաները։

Կոտրված պատուհանի ձայնից Րաֆֆին արթնանում է, ձեռքն առնում ատրճանակը, ուսով հենվում դռանը և սպառնում կրակել։ Սկսվում է հրհրոց։ Վախենալով, որ կրակոցի ձայնից հարայհրոց կառաջանա, չարագործները փախչում են։

Առավոտյան ոստիկանությունը քննություն է անցկացնում և հանգում եզրակացության, որ հանցագործների նպատակը կողոպուտը չի եղել, որովհետև ձեռք չէին տվել աշխատասեղանին դրված փողին և այլ թանկարժեք իրերի։

Ըստ ոստիկանների, նրանց նպատակը եղել էր անձամբ գրողին վնաս հասցնելը։ Գրող էր, բայց և իսկական տղամարդ․․․

Նյոըթի հեղինակ Խաչատուր Դադայան

(Visited 1 326 times, 1 visits today)