Տարօրինակ հայտարարություն. ո՞ւմ համար է Հայաստանը բացում Թուրքիայի հետ սահմանը

Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են «ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշել են հնարավորինս արագ սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»։

Փաստորեն, Հայաստանն ու Թուրքիան ցանկանում են բացել սահմանները «երրորդ երկրների քաղաքացիների համար»։ Ում նկատի ունեն՝ կարելի է կռահել առաջին փորձից: Անկարան և Մոսկվան իրագործում են Հայաստանի տարածքով ցամաքային միջանցքի գաղափարը։ Հայ-իրանական սահմանի երկայնքով Մեղրիով անցնող ճանապարհի երթուղիները դեռ համաձայնեցված չեն։

Անվտանգության ծառայություններին մոտ կանգնած ռուսական լրատվամիջոցները գրում են, որ «մնում է համաձայնեցնել 6 կմ», սակայն դա նշանակում է, որ երթուղին համաձայնեցված չէ։

Եթե ​​Թուրքիան և Հայաստանը համաձայնեն բացել սահմանը «երրորդ երկրների քաղաքացիների համար», ապա մինչև Մեղրիի միջանցք բացելը Ռուսաստանը, Բաքուն և Թուրքիան կարող են հաղորդակցվել Հայաստանի տարածքում եղած ճանապարհներով։

Արդյոք «երրորդ երկրների» համար հայ-թուրքական սահմանը բացելու մտադրությունը նշանակում է, որ այդ «երրորդ երկրներին» կտրամադրվի ազատ տարանցում Հայաստանով։

Աղբյուր՝ lragir.am

(Visited 167 times, 1 visits today)