Սաքո, կարծում եմ, որ Անդրանիկ Փաշան կփրկվի վանքի շրջափակումից. Երկու բանտարկյալների գրազը

Երկու բանտարկյալների գրազը

…Այն ժամանակ, երբ Անդրանիկը մարտնչում էր վանքում, Մուշի բանտում երկու բանտարկյալ` Սաքո անունով հայը Սեվքարից և Ջիբրան անունով քուրդը խաղադրույք էին կատարում: Քուրդն ասաց հային.

–Սաքո, կարծում եմ, որ Անդրանիկ Փաշան կփրկվի վանքի շրջափակումից:

Սաքոն թերահավատ էր.

– Ի՞նչպես նա կարող է ողջ դուրս գալ վանքից, եթե վեց հազար թուրք զինյալներ շրջափակել են տարածքը:

– Սաքո, – ասաց քուրդը, – եթե Անդրանիկը կենդանի դուրս չգա շրջափակումից, ես քեզ կտամ իմ ձիերից մեկը: Իսկ եթե նա շրջափակումից դուրս գա, ի՞նչ ես դու ինձ տալու:

– Ես, բացի իմ սազից (երաշժտական գործիք) ոչինչ չունեմ, – ասաց հայը: – Բայց երբ ինձ ազատեն, և ես գնամ Ռուսաստան, ես քեզ լավ նվեր կուղարկեմ:

Երբ Մուշի բանտարկյալների շրջանում տարածվեց Անդրանիկի և նրա ֆիդայիների վանքից ողջ դուրս գալու լուրը, քուրդը շտապեց դեպի Սաքոն և ասաց`

– Սաքո’, Սաքո’, մի՞թե չէի ասում, որ Անդրանիկը ողջ դուրս կգա շրջափակումից:

– Աղա (հարգալից վերաբերմունք), ինչպես դու կարող էիր դա իմանալ:

– Սաքո մենք Անդրանիկ Փաշային երկար ժամանակ է ինչ գիտենք: Դու երբևէ՞ լսել ես, որ նա ինչ որ անարդար գործով զբաղվի: Եթե Աստված այդպիսի մարդուն չփրկի, է՞լ ում պետք է փրկի:

(Visited 408 times, 1 visits today)