Հայկական «Ոսկի», Հրաշագործ ծիրան` դարման հիվանդությունների դեմ

Ծիրանը կամ «հայկական միրգը» (prunus armeniaca, լատիներեն) Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, այն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ազգային մշակույթում։

Այս մասին են վկայում հայկական պոեզիայում, գրականության, թատերագրության, երաժշտության ոլորտում ծիրանենու և նրա պտուղների մասին բազմաթիվ հիշատակությունները։ Ծիրանը մեր երկրի ինքնատիպ այցեքարտն է, որը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի խոհարարական գրավչությունը օտարերկրացիների և սփյուռքի շրջանում։

Թարմ ծիրանն անվնաս է բոլորի համար, անգամ նրանց, ովքեր ունեն ավելորդ քաշ, քանի որ 100 գրամ ծիրանում կա ընդամենը 42 կկալ։ Ծիրանը հարուստ է В, С, Н, Е, Р խմբի վիտամիններով, А պրովիտամինով, երկաթով, արծաթով, կալիումով, մագնիումով, ֆոսֆորով։ Ծիրանի սիստեմատիկ օգտագործումը թույլ է տալիս կանխել վահանաձև գեղձի հիվանդությունները։ Ծիրանը պարունակում է նաև պեկտին, որն ունակ է օրգանիզմից հանել տոկսիկ նյութերն ու խոլեստերինը։

Ծիրանը բարձրացնում է հոմեգլոբինի մակարդակը, ինչը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։ Ծիրանը բարենպաստ է ազդում նաև արյան գոյացման գործընթացի վրա, ինչը հատկապես կարևոր է սակավարյունությամբ տառապող մարդկանց համար։ Ծիրանի կանոնավոր օգտագործումը օգնում է լավացնել հիշողությունը և ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը։

Ծիրանի կոմպոտ` հեղուկ ոսկի
Ամբողջ տարի ծիրանը վայելելու համար կարելի է այս հրաշք պտղից պատրաստել կոմպոտ, որի համար օգտագործում են հասած, ամուր պտուղները` հեռացնելով կորիզը, քանի որ երկար պահելու դեպքում կորիզներում կուտակվում է կապտաթթու։

 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է ծիրանի կոմպոտի պատրաստման ամենահայտնի բաղադրատոմսը։ Երեք կիլոգրամ ծիրանի համար հարկավոր է 1 լիտր ջուր և 900 գրամ շաքարավազ։ Ծիրանը հարկավոր է լվանալ, հեռացնել կորիզն ու թաղանթը։ Լիտրանոց բանկաների ստերիլիզացիայից հետո ավելացնում են ծիրանի կտորներ։
Առանձին պատրաստվում է քաղցր սիրոպը, որը լցնում են ծիրանի վրա։ Այնուհետև ստերիլ կափարիչներով փակած բանկաները ստերիլիզացվում են տաք ջրով կաթսայի մեջ մոտ 8 րոպե։ Այնուհետև հարկավոր է բանկաները հանել եռման ջրի միջից և ծածկել ծածկոցով մինչև սառչելը։

Ծիրանի կոնֆիտյուր՝ լավագույն աղանդերը
Ծիրանի կոնֆիտյուրն, անխոս, նրբաճաշակ աղանդեր է: Ընդ որում, այն կարելի է ոչ միայն ճաշակել, այլ նաև օգտագործել խմորեղենի մեջ` որպես շերտ, դրանով լցոնել բուլկիները և կարկանդակը:

«Նուրբ» կոնֆիտյուր պատրաստելու համար հարկավոր է վերցնել մեկ կիլոգրամ ծիրան, 800 գրամ մանր շաքարավազ, 20 գրամ պեկտին: Կորիզներից մաքրված ծիրանների վրա հարկավոր է լցնել շաքարավազը և թողնել 4 ժամ, ապա եփել մարմանդ կրակի վրա և, անընդհատ խառնել, մինչ եռալը: Հարկավոր է այն եռացնել հինգ րոպա, ապա սառեցնել չորս ժամ: Ստացված զանգվածը պետք է ևս մեկ անգամ եփել 10 րոպե՝ ավելացնելով պեկտինը: Վերջնական, պատրաստի տեսք հաղորդելու համար հարկավոր է զանգվածը հարիչով հարել՝ մինչ միատարր զանված ստանալը, ապա դնել սառնարան:

Ծիրանի պտղահյութ՝ ոսկեգույն և անուշաբույր
Ծիրանի պահածոյացման ամենատարածված միջոցներից է պտղահյութի պատրաստումը: Մեկ-մեկուկես կիլոգրամ հասած ծիրանին ավելացվում է 400 գրամ շաքարավազ, 1-2 փաթեթ վանիլ, լիմոնի աղ՝ դանակի եզրով:

Կորիզներից մաքրված ծիրանը հարկավոր է խաշել մարմանդ կրակի վրա այնքան ժամանակ, մինչև այն հյութ արտադրի: Կարելի է ավելացնել կես բաժակ ջուր և պարտադիր խառնել, ապա մաքրել թաղանթը և անցկացնել մաղի միջով:

(Visited 134 times, 1 visits today)