Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնում է.

«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հայտնեց. «Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է հիմա ենթարկվելու կամ արդեն վիրահատության է ենթարկվում այս պահին։

Այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու։ Ուղղակի մինչ այս պահը հայտնի չէր՝ ենթարկվելու է վիրահատության, թե՝ ոչ։ Համենայն դեպս ես եմ իր պարտականությունները ժամանակավորապես կատարելու»։

(Visited 220 times, 1 visits today)