Ա Սերիան պաշտոնապես հաստատեց գործարքը… Մխիթարյանը տեղափոխվեց Միլանի «Ինտեր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակ է ստացել, տեղափոխվել է Միլանի «Ինտեր»՝ տեղեկացնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը:

Ա Սերիան մրցաշարի տեղեկագրում գրանցել է Մխիթարյանին որպես միլանյան ակումբի խաղացող:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Ներաձուրիների» հետ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հենրիխի տարեկան աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք՝ Մխիթարյանը 2019 թվականից էր խաղում «Ռոմայում»:

(Visited 166 times, 1 visits today)