ԼԱՎ ԼՈՒՐ. Կենսաթոշակը, նպաստն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան

2023 թվականի հունվարից կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված։ Կենսաթոշակի բարձրացման բանաձևի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք։ Մենք կունենանք նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում, նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ։

Շատ կարևորում եմ, որ մենք ժողովրդագրական ծրագրերի ոլորտում էլ ունենք կարևոր փոփոխություն, դա հետևյալն է։ Մինչև երկու տարեկան երեխայի նպաստի չափը պետք է ավելացնել՝ 28 600 դրամից պիտի դառնա 30 700 դրամ։

Հաջորդը, մենք պետք է բոլոր մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամք տանք՝ անկախ նրանից՝ աշխատող է, թե չաշխատող։ Իսկ գյուղական բնակավայրերում աշխատող մայրերին շարունակելու ենք կրկնակի չափով այդ նպաստը վճարել, և բարձրացման արդյունքում նրանք հունվարից կստանան ամսական 61 400 դրամ խնամքի նպաստ»,- ասաց նա։

(Visited 2 212 times, 1 visits today)