Փսորիազի մասին. Նրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները

Պսորիազն իմունային համակարգի հիվանդություն է, որի հետևանքով մաշկի մակերևույթի վրա սկսում են բջիջներ կուտակվել՝ առաջացնելով կարմիր, չոր, թեփուկավոր շերտեր, որոնք ցավոտ են ու քոր են գալիս:

Շատերը կարծում են, որ պսորիացը մաշկային հիվանդություն է, մինչդեռ այն իրականում աուտոիմունային հիվանդություն է և առաջանում է, երբ T-բջիջները հարձակվում են մաշկի առողջ բջիջների վրա: Գերակտիվ T-բջիջներն առաջացնում են իմունային ռեակցիա, որն արագացնում է մաշկի բջիջների աճը, ինչն էլ, իր հերթին, ստիպում է դրանց կուտակվել մաշկի արտաքին շերտի մակերևույթին, քանի որ մաշկի մահացած բջիջներն այդքան արագ չեն կարող հեռացվել:

Այս հիվանդությունն ազդում է ոչ միայն հիվանդի ինքնազգացողության, այլև կյանքի որակի վրա: Բացի այդ, պսորիազից տառապողների մոտ բաձր է լինում նաև այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը, որոնց շարքին են դասվում արյան գերճնշումը, սրտի հիվանդությունները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը և աչքերի հիվանդությունները:

Սակայն մասնագետները նշում են, որ աուտոիմունային հիվանդությունների հարցում շատ մեծ նշանակություն է ունենում վիտամին D-ն, ուստի պսորիազից տառապողներին խորհուրդ է տրվում ստուգել օրգանիզմում այս վիտամինի մակարդակն ու պահել այն նորմայի սահմաններում: Բանն այն է, որ այս վիտամինը գործում է որպես հզոր իմունակարգավորիչ, ուստի զարմանալի չէ, որ այն այդքան մեծ նշանակություն ունի պսորիազի կանխարգելման հարցում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ, չնայած վիտամին D-ի կարևորությանը, ձմռանը դրա դեֆիցիտից տառապում է պսորիազից տառապողների 80%-ը, իսկ ամռանը՝ 50%-ը:

Համարվում է, որ պսորիազի դեպքում վիտամին D-ն ազդում է տարբեր մակարդակներով: Այն կարգավորում է մաշկի բջիջների աճը, ազդում է T-լիմֆոցիտների իմունային ֆունկցիաների վրա և արգելակում թունավոր T-բջիջները, որոնք էլ, այնուհետև, նպաստում են մաշկի բջիջների աճի կարգավորմանը:

Պսորիազի բուժման ժամանակակից մեթոդները բավականին վտանգավոր են ու թանկարժեք: Այս հիվանդության դեպքում լուրջ բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում դեղորայքի փոխարեն պարզապես վերահսկողության տակ պահել վիտամին D-ի մակարդակը և հնարավորինս շատ ժամանակ անցկացնել արևի ճառագայթների ներքո:

(Visited 792 times, 1 visits today)