ՊԵՏՔ Է ՈՒՇՔԻ ԲԵՐԵԼ ՀԱՅԻՆ… ՀԱՂԹՈՂԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

ՊԵՏՔ Է ՈՒՇՔԻ ԲԵՐԵԼ ՀԱՅԻՆ
ՀԱՂԹՈՂԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
… Հաղթանակած արքայից արքա Տիգրան Մեծը Պարթևաց աշխարհից դուրս եկավ , հասավ Աղձնիք և երկար ժամանակ կանգ առավ այստեղ:

Ճանապարհին շատերն էին փորձում հանդիպել նրան ,ընծաներ տալ և ընդունել նրա հպատակությունը ,սական նա ոչ ոքի չէր ընդունում :
՛՛ Թող գան և իմ առջև խոնարհվեն հայոց հողի վրա ՛՛ ,- մտածում էր նա ,- թող այն վայրը ,ուր ես իմ գլխին դրեցի պապենական խույրը , ԴԱՌՆԱ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ:

Այս հին աշխարհում խոնարհվելն էլ է սովորություն դարձել :
Ինչու՞ պիտի հայը հելլենի , պարթևի կամ հռոմեացու դռանն սպասի :
Մի՞թե վերջիններս ավելի խելոք են ու քաջ , քան հայերը :

Աստվածները շատ երկար են հանդուրժել այս անարդարությունը :
Պետք է ուշքի բերել հային, սովորեցնել նրան , որ նա բոլոր հարևաններին նայի առանց աչքերը թարթելու , որ ուսերի վրա ուղիղ պահի իր գլուխը :

— Դու , Մեծդ Տիգրան , ի՞նչ ես խորհում ,որ այդքան սպասեցնել ես տալիս հզորությանդ առջև խոնարհվելու պատրաստակամություն հայտնող մարդկանց :
— Թող սովորեն սպասել :

Հայի տունը նրա համար չէ կառուցված , որ օտարը մտնի , թալանի ու ավերի այն :
Պետք է բարձրացնենք մեր տան հեղինակությունը :
Թող բազմանա մեր դռան առջև սպասողների թիվը:

— Բայց նրանք շատ երկար են սպասում , արքայից արքա:
— Ավելի լավ , ես ուզում եմ փորձել նրանց համբերությունը :

Եվ դու մի՛ զարմանա ,ասպետ , բոլորովին էլ հաճելի չէ , որ համբերության աստվածը իր հովանու տակ է առել միայն հայերին …
/ Հատված Հայկ Խաչատրյանի ՛՛ Տիգրան Մեծ ՛՛ պատմավեպից /

Ալվարդ Ալեքսանյան

(Visited 326 times, 1 visits today)