Ծնnղները Խենթnրեն Սիրnւմ Էին Դստերը, Իսկ Երկրnրդին Ատ ում Էին. Ամեն Ինչ Փnխվեց ՄԵԿ ՐՈՊԵՈՒՄ

Լիզան չպլանավորված երեխա էր: Ծնողները ցանկանում էին իրենց կարիերայով զբաղվել և վայելել իրենց կյանքը: Նրանք երեխային թողնում են տատիկի և պապիկի խնամակալության տակ: Երեխան ծնողների կողմից չէր ստանում սեր, քանի որ նրանք միշտ զբաղված էին իրենց գործով: Երեխային սկսեց պահել դայակը:

Երբ աղջիկը դարձավ 5 տարեկան՝ կինը նորից ծննդաբերեց: Այս աղջկան նրանք անհամբերությամբ էին սպասել, և ծնվելուց հետո էլ պարզապես խենթանում էին իր համար: Երկրորդ աղջկա անունը Վերոնիկա էր:

Լիզան ավարտեց իր դպրոցը և պետք էր զգեստ գտնել ավարտական երեկոյի համար: Երբ աղջիկն ասում է այդ մասին ծնողներին՝ մայրը միանգամից բղավումէ, որ միշտ Լիզան իրենցից ինչ-որ բան է խնդրում..

Աղջիկն առավոտյան գնաց միայնակ խանութ , որպեսզի զգեստ գտնի իր համար և հանկարծ այնտեղ տեսնում է իր ծնողներին՝ Վերոնիկայի հետ միասին շոր գնելիս: Նա մոտենում է իրենց, բայց նրանք չեն էլ նկատում իրեն: Տարիներ անց Լիզան համալսարան ընդունվեց ուրիշ քաղաքում, և հավաքեց իր իրերը, իսկ ծնողները նույնիստ չնկատեցին դա:

5 տարի անց Վերոնիկան է ընդունվում համալսարան, և այս անգամ ծնողները մեծ գումարներ են ծախսում, որպեսզի իրեն ամենալավ բնակարանը գտնեն բնակվելու և սովորելու համար: Լիզայի ավարտելուց հետո նրան առաջարկում են լավ վարձատրվող մի աշխատանք, քանի որ նա գերազանցությամբ էր ավարտել համալսարանը:

Լիզան հասկացավ, որ անիմաստ չի սովորել: Մի օր մայրը զանգահարում է Լիզային և ասում , որ իրենք աղքատության եզրին են և ստիպված են եղել նույնիսկ վաճառել իրենց սեփական ֆիրման, ավտոմեքենաները: Լիզան գնաց բանկ և ուղարկեց ամբողջ գումարը, ինչքան որ հարկավոր էր:

Լիզան սոցիալական ցանցում գտնում է իր քրոջը՝ Վերոնիկային, և նկարները տեսնելուց հետո նա սկսում է լաց լինել: Նկարների մեջ իրենց հայրը կանգնած էր մեքենայի կողքին, որն իր մոր ասելով, նրանք վաճառել էին: Այդ նկարները արվել էին մոր զանգելուց հետո:

Լիզան չէր կարողանում հավատալ իր աչքերին: Լիզան փոխեց իր հեռախոսահամարը: Ծնողները ստիպված եղան վաճառել տունը, մեքենաները… իսկ Վեոնիկան նույնիսկ չավարտեց համալսարանը: Ամեն ինչ այլ կլիներ, եթե ծնողները գոնե մի քիչ ուշադրություն դարձնեին աղջկա վրա և չվարվեին այնպես, ինչպես վարվեցին այն ժամանակ…

(Visited 207 times, 1 visits today)