Լեռա Կուդրյավցեւան՝ Հայաստան այցի եւ Ավետ Բարսեղյանի մասին

Լեռա Կուդրյավցեւան սոցցանցերում հետեւորդներին պատմել է Երեւան այցի մասին: Հաղորդավարուհին Կասկադում արված լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում ու գրել է. «Երեւան, դու հիասքանչ ես»:

Կադրերից մեկում էլ Ավետ Բարսեղյանի հետ է, որին նշել է. «Սիրում եմ քեզ, եղբայր»:

Կուդրյավցեւան կարծում է, որ ամեն քաղաք իր էներգիան ունի ու բույրը, իսկ մեր մայրաքաղաքը նրա խոսքով՝ ծիրանաբույր է:

Յուրի Շատունովի անժամանակ մահը մեծ շոկ էր հաղորդավարուհու համար: Նրանք ծանոթ են եղել մոտ 30 տարի ու ընկերներ էին: Լեռան եւ Յուրին հաճախակի են շփվել ու աջակցել միմյանց տարբեր հարցերում:

Telegram-ի իր ալիքում նա անդրադարձել է մահվան թեմային: «Հեռանում են, հեռանում, հեռանում: Իսկ դու ծիրան ես ուտում ու պատուհանից դուրս նայում: Հաճախ ասեք, որ սիրում եք ձեր երեխաներին, ծնողներին ու մտերիմներին: Դա այնքան հեշտ է ու կարեւոր: Այդպես էլ պետք է լինի»,-իր հետեւորդների հետ կիսվել է նա:

«Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է հունիսի 23-ին, նա ընդամենը 48 տարեկան էր: Մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Կուդրյավցեւան արդեն վերադարձել է Մոսկվա ու մասնակցում է նկարահանումների: Նա հասցրել է տեղեկացնել, որ իրենց մայրաքաղաքում բավական շոգ է ու ատում է այնտեղի տապը:

(Visited 335 times, 1 visits today)