Անի Խաչիկյանը սիրավեպ ունի՞ Հայկ Հովհաննիսյանի հետ. Համացանցում ռոմանտիկ կադրեր են հայտնվել

Starnews.am-ը գրում է.Համացանցում հայտնվել են ռոմանտիկ կադրեր Անի Խաչիկյանի եւ Հայկ Հովհաննիսյանի մասնակցությամբ: Տվյալ տեսանյութում նրանք ռոմանտիկ զույգի տպավորություն են թողնում, ովքեր օդապարիկում վայելում են շամպայնը:

Թերեւս, այս ձեւով նրանք փորձում են հետաքրքրություն մեծացնել իրենց նկատմամբ: Նշենք, որ դեռեւս հայտնի չէ, թե արդյո՞ք այս տեսանյութը որեւէ նախագծից հատված է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անի Խաչիկյանն ամուսնալուծված է: Նրա նախկին ամուսինը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ, ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էր: Անին եւ Հայկը որդի ունեն:

Ըստ դերասանուհու՝ իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած՝ չեն սիրում խոսել բաժանման մասին: Ի դեպ, ամուսնալուծության մասին Անին խոսել էր Liferoom հաղորդման շրջանակներում:

(Visited 244 times, 1 visits today)