Տուժած շուրջ 40 քաղաքացի. Կարևոր՝ Երևանում տարածված էլեկտրական ինքնագլորների (սկուտեր) մասին

Մտահոգիչ վիճակագրություն` էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել Միքայելյան համալսարանական հիվանդանոց` միայն վերջին 3 ամսվա ընթացքում:

«Վերջերս, Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս:
Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազվաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում:

Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանված կամ երթևեկող ավտոմեքենայի:

Միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով»,-նշվում է հայտարարության մեջ:

(Visited 3 554 times, 1 visits today)