Մի խումբ հայերի կողմից Սպարապետը դավադրաբար սպանվում է և գլուխը տանում Թավրիզի փաշայի մոտ… Մխիթար Սպարապետի մասին

Մխիթար Սպարապետ

Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է 17-րդ դարի վերջին` Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր` նա միանում է Դավիթ Բեկին։

Ըստ պատմաբանների՝ Մխիթար Սպարապետը XVIII դարի 20-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից է, Դավիթ-Բեկի մերձավոր զինակիցը։

Դավիթ-Բեկի և Մխիթար Սպարապետի ղեկավարած շարժման կարևորագույն ձեռքբերումն այն էր, որ գրեթե չորս հարյուր տարի տևած ամուլ շրջանից հետո, հայությունը միայնակ ոտքի ելավ ու ոչ միայն հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց, այլև հակահարված տալով ոսոխին` գրեթե ոչնչից ստեղծեց հայկական պետություն:

Դավիթ-Բեկի մահից հետո սպարապետը շարունակեց իր գործունեությունը և տարավ տասնյակ փայլուն հաղթանակներ, որոնցից ամենահիշարժանը Հալիձորի պաշտպանական մարտերն էին։ Մխիթար Սպարապետը նորից սկսում է զորք հավաքել։

Տարբեր տեղերում կարողացավ կոտորել նաև թշնամուն։ Հասավ մինչև Օրդուբադ, այդտեղից վերադարձավ մեծ ավարով` ավելի քան 160 ուղտաբեռ։ Օրդուբադից հետո Մխիթար Սպարապետը գնում է Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու։ Սակայն մի խումբ հայերի կողմից դավադրաբար սպանվում է։

Ընտրելով հարմար պահ նրանք գիշերը կտրում են Մխիթար Սպարապետի գլուխը և տանում Թավրիզի փաշայի մոտ։ Մխիթար Սպարապետի անգլուխ մարմինը թաղվեց այսօրվա Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Անապատ եկեղեցու բակում։ Այս պանթեոնում են թաղված նաև սպարապետի զինակից ընկեր Մելիք Բարխուդարը, նրա դուստր Գոհարը, իսկ մոտակայքում կան 120-ից ավելի հայտնի հերոսների գերեզմաններ։

Մխիթար սպարապետին է նվիրված Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» պատմավեպը, որի սցենարով Է.Գ. Քեոսայանը նկարահանել Է «Հուսո աստղ» կինոնկարը։

Նկարում Մխիթար Սպարապետի գերեզմանն է։

(Visited 3 539 times, 1 visits today)