Ամուսնություն, որը երջանկություն չբերեց մեծահարուստ հային. քչերին հայտնի պատմություն, Միքայել Արամյանցի մասին

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ
Հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր Միքայել Արամյանց ծնվել է 1843 թվականի մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում։

Ավարտել է Շուշիի ծխական դպրոցը։ Տարիներ անց, աշխատելով վաճառականի օգնական ու որոշակի գումար վաստակելով, Արամյանցը կատարում է բարեգործական իր առաջին քայլը։

Գումարին կցելով հայրական տան վաճառքից ստացած 45 հազար ռուբլին, այն նվիրաբերում է Շուշիի ծխական դպրոցին նրա հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ։

Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։

Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի«Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝«Մաժեստիկի» նմանությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։ Թաղվել է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ1990-ականներին գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։

Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը ոչնչացվել են։
Կատարյալ երջանիկ լինելու համար հաջողակ գործարարին ջերմ ու սիրառատ ընտանիք էր պետք։ Սակայն ամուսնությունը թիֆլիսահայ Եղիսաբեթ Շոլկոյանցի հետ Արամյանցին ընտանեկան անդորր ու երջանկություն չի բերում։

Եղիսաբեթ Արամյանցը

Նրանց 14 տարվա համատեղ կյանքը ընթանում է վեճի, տարաձայնությունների, Եղիսաբեթի գիշերային զվարճանքներով։ Մղձավանջն ավարտվում է, երբ Միքայելի ձեռքն են ընկնում կնոջ անհավատարմության ապացույցները։ Այդ ամունությունից մնացած միակ լուսավոր կետը Արամյանցի 5 երեխաներն էին՝ 3 տղան և 2 աղջիկը։

Տարիներ անց տղաներից մեկը մահանում է։ Մյուս երկուսին 1921թ, խորհրդային կարգերի հաստատումից հետո ստիպում է արտագաղթել ֆրանսիա։ Տարիներ անց Արամյանցը մտերմանում է Եվգենյա Շխյանց անունով մի կնոջ հետ։ Սիրահարվում է և ամենուր ներկայացնում նրան որպես իր կինը։

Արամյանցի Մաջեստիկ հյուրանոցը, ներկա Մարիոթ Թբիլիսին

Եվգենյայի համար Արամյանցը կառուցում է երկհարկանի դղյակ/ներկայիս Զաբդուկելի փողոցում/: Բակում տեղադրում է Փարիզից բերված եղնիկների երկու բրոնզե արձաններ, որոնք հետագայում դառնում են Թիֆլիսի այցեքարտը։ Սակայն անշնորհակալ Եվգենյան որոշ ժամանակ անց փախչում է մի ուրիշ տղամարդու հետ։ Միքայելը ծանր է տանում դավաճանությունը։ Սակայն տարիներ անց, երբ հիվանդ Եվգենյան վերադառնում է, Միքայելը ընդունում է նրան և մինչև կնոջ մահը ապրում նրա հետ:

Դիտեք նաև՝

(Visited 1 664 times, 1 visits today)