Ռյազան քաղաքում ինքնաթիռ է կործանվել

ՌԴ Ռյազան քաղաքում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ, որում եղել է 10 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով արտակարգ ծառայությունների աղբյուրները։

Նախնական տեղեկություններով՝ հինգ մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են։

Telegram Baza-ն հայտնում է, որ ԻԼ-76-ի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Եվս վեցը վիրավորվել են։

(Visited 195 times, 1 visits today)