Անհավ ատալի պատմnւթյnւն. Մարդիկ կարգի բերեցին այս մnւրա ցկանին. Տեսեք, թե տարեց մարդն այժմ ինչ տեսք nւնի

Արդեն երկար տարիներ այս մարդն անտուն է: Նրա եղունգները երկարել են, մազերը՝ խճճված են, իսկ հագուստը՝ կեղտոտ և պատառոտած է:

Սակայն ամենավատն այն է, որ մարդը շիզոֆրենիա ունի: Ամեն օր նա թափառում է քաղաքի փողոցներով, դատարկ հայացքով նայում է շուրջը՝ կարծես չնկատելով անցորդներին:

Լուչանոն 85 տարեկան է, և թվում էր, որ նրա կյանքում այլևս ոչ մի լավ բան լինել չի կարող: Նրա գոյությունը թախծոտ և աննպատակ է: Չնայած նրան, որ այս մարդը երբեք ոչ մի հանցանք չի գործել, կյանքը նրան դատապարտել է տանջալի մահապատժի:

Սակայն երբեմն լինում են հրաշքներ: Շատ հաճախ մենք ինքներս կարող ենք դրանք գործել:

Այս մարդու հարևանները որոշեցին որևէ կերպ օգնել նրան: Հաջորդ շաբաթ նրանք բերեցին Լուչանոյին տներից մեկի բակը, որտեղ նրան լողացրեցին, կտրեցին եղունգները և նոր մաքուր հագուստ հագցրեցին:

Հարևանները նաև կտրեցին նրա մազերը և թրաշեցին մորուքը:

Վերջապես կարողացան վերականգնել նրա փաստաթղթերը: Եվ հիմա տարեց մարդը կարող է բժշկական և սոցիալական օգնություն ստանալ:

Նրա աչքերում կարելի է կյանք և փայլ տեսնել:

Յուրաքանչյուր մարդ արժանի է երկրորդ շանսի: Երբեմն մեզ շատ քիչ ժամանակ և ջանքեր են պահանջվում՝ ուրիշ մարդկանց երջանկացնելու համար:

(Visited 1 428 times, 1 visits today)