Մխիթարյանն արդեն կարող է նոր ակումբ ունենալ. Հայտնի է, թե որքան կկազմի հայ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը հայտնի ակումբում

Հենրիխ Մխիթարյանն արդեն այս շաբաթ կտեղափոխվի Միլանի «Ինտեր», այդ մասին սոցկայքերում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
33-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ պայմանագիր է կնքելու ազատ գործակալի կարգավիճակում:

Այն նախատեսված է լինելու 2 տարով, Մխիթարյանը վաստակելու է 4,5 մլն եվրո: Տեղափոխության հարցում որոշիչ է եղել նաեւ այն հանգամանքը, որ «Ինտերը» հանդես է գալու Չեմպիոնների Լիգայում:

Նա 2019 թվականին էր տեղափոխվել «Ռոմա» ու հրաժարվել է նորից երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Հռոմեական թիմը նրան առաջարկում էր 1+1 տարբերակով պայմանագիր ու տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ:

Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը 44 հանդիպումներում 5 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել: Նա «Ռոմայի» հետ մեկ տիտղոսի է արժանացել՝ հաղթել է Կոնֆերենցիաների Լիգայում:

Մինչ այդ Մխիթարյանը Հայաստանում է ընտանիքի հետ ու այստեղ իր հանգիստն է անցկացնում:

(Visited 118 times, 1 visits today)