Տրդատը խնդրեց իրեն ընծայել լոկ մի դերասանի, որին տեսել էր թատրոնում. Տրդատ արքայի այցը Հռոմ

ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ

… Հայոց ՏՐԴԱՏ արքան Ներոնի ժամանակներում այցելեց Հռոմ , ուր նրան ընդունեցին հանդիսավոր ու ճոխությամբ , որ նա հավերժ բարեկամ մնա սենատին ու հռոմ ժողովրդին:

Չկար քաղաքում դիտարժան մի բան , որ ցույց չտային նրան:
Տրդատի մեկնելու ժամանակ կայսրը նրան մատուցեց արտակարգ ընծաներ և , դրանից զատ , առաջարկեց ընտրել այն բանը , ինչը ամենից ավելի էր նրան դուր եկել Հռոմում , ընդ որում կայսրը երդվեց , որ ինչ էլ խնդրի , մերժում չի ստանա:

Եվ Տրդատը խնդրեց իրեն ընծայել լոկ մի դերասանի , որին տեսել էր թատրոնում և , չհասկանալով նրա արածը , հասկացել էր այն ամենը , ինչ դերասանն արտահայտել էր նշաններով ու շարժումներով։

Հյուրն իր խնդրանքը պատճառաբանեց այն բանով , որ իր տիրապետության տակ հավաքված են տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ , և նրանց պատասխանելու , նրանց հետ խոսելու համար ինքն ստիպված է օգտվել բազում թարգմանիչների ծառայությունից , մինչդեռ այս դերասանը կարող է մեն-մենակ բավարարել բոլորին , քանի որ նա շարժումներով այնպես հիանալի էր ցույց տալիս ամեն ինչ , որ թվում էր` խոսում է մատներով…

Հ.Չարխչյան

Հ .Գ. 1564թ. Ռաբլեի անունով լույս տեսած «Պանտագրյուելի 5-րդ գիրքը» տարբեր մասերում գրողն ակնածանքով է խոսել Հայաստանի մասին. Հայոց Արտաշես արքայի անունը գրվել է այնպես, ինչպես արտասանվում է հայերեն:
Ռաբլեն անդրադարձել է նաև Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն:

(Visited 281 times, 1 visits today)